Մեր մասին

w

Ժամանակակից աշխարհն արագորեն ենթարկվում է գլոբալ փոփոխությունների և դա ընդունված իրողություն է։ Գլոբալիզացիան, մրցակցությունը և տեխնոլոգիաները մեզ ստիպում են արագորեն հաշվի նստել այդ իրողությունների հետ և արագորեն փոփոխվել ու հարմարվել այդ իրողություններին, քայլել դրանց հետ համահունչ։ Իրողությունը պահանջում է համառություն և տոկունություն, պատրաստակամություն և աշխատասիրություն, պատասխանատվություն ստանձնելու և առաջնորդելու կարողություն, սեփական ուժերին հավատալու և հաղթանակներ կերտելու բնավորություն, նորը ստեղծելու ունակություն ։

Իրողության պահանջարկով 2014 թվականին փաստաբաններ Միհրան Աղաբաբյանի և Դավիթ Ասատրյանի կողմից հիմնադրվեց մեր ընկերությունը։ Մեր թիմը ձևավորել է նոր գաղափարներով առաջնորդվելու կարողություն, մշտապես փոփոխություններին համընթաց գործելու և մշտապես առաջ մղվելու պատրաստակամություն։ Մեր թիմը ձևավորել է պատասխանատվություն ստանձնելու և հաջողություն բերելու բնավորություն, անցյալը փոխելու և այն ավելի լավը դարձնելու ձգտում։

Արդյունքում՝ մեր թիմը վաստակել է հաղթանակներ դատական ատյաններում և արտադատական ընթացակարգերում, վարչական մարմիններում և միջազգային կառույցներում, արդյունավետ իրավաբանական աջակցություն է ցուցաբերել գործարարական հարաբերություններում, ներդրումային գործընթացներում և առևտրային վեճերում:

Չկա այլընտրանք՝ քան լինելու լավագույնների շարքում։ Եվ այս ամենը հնարավոր չէ առանց ամենօրյա ջանասիրաբար աշխատանքի, նվիրվածության և աշխարհը ավելի լավը դարձնելու ձգտումի։

Մեր ուժը՝ նորը կերտելու տենչանքն է, առավելագույնն անելու ջանասիրություն է, մեր ունակությունները մեր հաճախորդների շահերին ծառայեցնելն է։ Մենք ստանձնել ենք առաքելություն` աջակցելու մեր հաճախորդներին` այսօրվա աշխարհի մարտահրավերները հաղթահարելուն։