Արբիտրաժ և վեճերի կարգավորում

Մեր ընկերությունը  արբիտրաժի և վեճերի կարգավորման ոլորտում  ցուցաբերում է հետևյալ իրավաբանական օգնությունը․

  • Վեճերի կարգավորման և արբիտրաժային վարույթների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն
  • Վեճերի կարգավորման համար իրավաբանական աջակցություն, բանակցային գործընթացներին մասնակցություն, վեճերի կարգավորման վերաբերյալ առաջարկությունների նախագծերի մշակում
  • Առևտրային արբիտրաժային համաձայնագրերի և արբիտրաժային վերապահումների նախագծերի մշակում և կազմում
  • Առևտրային արբիտրաժային վարույթների հետ կապված փաստաթղթերի նախագծերի մշակում, արբիտրաժային գործընթաց սկսելու հետ կապված իրավաբանական աջակցություն և ներկայացուցչություն արբիտրաժային վարույթներում
  • Միջազգային արբիտրաժային տրիբունալներում վարույթների հետ կապված փաստաթղթերի նախագծերի մշակում, արբիտրաժային գործընթաց սկսելու հետ կապված իրավաբանական աջակցություն և ներկայացուցչություն արբիտրաժային վարույթներում
  • Միջազգային արբիտրաժային տրիբունալների և առևտրային արբիտրաժների վճիռների Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ճանաչելու և կատարման ներկայացնելու գործընթացներում իրավաբանական աջակցություն
  • Արբիտրաժային որոշումների դատական կարգով վիճարկման գործընթացներում և արբիտրաժային հարցերով  դատական գործընթացներում իրավաբանական աջակցություն