Ներդրումային իրավունք և Ստարտափ

Մեր ընկերությունը  ներդրումների և ստարտափի (startup) ոլորտում  ցուցաբերում է հետևյալ իրավաբանական օգնությունը․

  • Համալիր իրավաբանական խորհրդատվություն ներդրումային իրավունքի և ստարտափի ոլորտում
  • Գործունեության ոլորտի իրավական դաշտի ուսումնասիրություն և  իրավական  պրակտիկայի վերլուծություն
  • Ներդրումային ծրագրերի և ստարտափ (startup) նախագծերի իրավաբանական աուդիտ, ռիսկերի գնահատում և  ռիսկային գործոնների  կառավարման իրավական լուծումներ
  • Ներդրումային ծրագրերի և ստարտափ (startup) նախագծերի գործունեության համապատասխանեցում տեղական օրենսդրության պահանջներին
  • Ներդրումային ծրագրի և ստարտափ (startup) նախագծերի իրագործման իրավաբանական ճանապարհային քարտեզի կազմում ըստ քայլերի հաջորդականության և ժամանակացույցի
  • Ներդրումային գործընթացների ստարտափ (startup) նախագծերի իրավաբանական համալիր աջակցություն
  • Ներդրումային և ստարտափ (startup) քաղաքականության իրավաբանական պաշտպանություն և պաշտպանական ռազմավարության մշակում
  • Ներդրումային պայմանագրերի նախագծերի կազմում
  • Ներդրումային գործընթացներում բանակցությունների վարում
  • Վենչուրային գործարքների իրավաբանական աջակցություն
  • Իրավաբանական աջակցություն բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկման գործընթացներում
  • Իրավաբանական աջակցություն բաժնետոմսերի, պարտատոմսերի, այլ արժեթղթերի, կապիտալ  ներդրումների և այլ ներդրումների վերաբերյալ գործարքներ կնքելիս
  • Ներդրումային և ստարտափ (startup)  դաշտի կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի և առաջարկությունների կազմում, քննարկումներին մասնակցություն և այլն
  • Ներդրումային գործընթացներում  հանրային լսումներին և հանրային քննարկումներին մասնակցություն, ներդրումային ծրագրերի ներկայացում
  • Ֆինանսական բորսայում գործարքների իրավաբանական աջակցություն
  • Ներդրումային վեճերի կարգավորման համաձայնագրերի նախագծերի կազմում
  • Ներդրումային վեճերի կարգավորում
  • Ներդրումային վեճերով իրավաբանական աջակցություն և ներկայացուցչություն դատարանում, առևտրային արբիտրաժներում և միջազգային արբիտրաժներում