Տնտեսական մրցակցության իրավունք

Մեր ընկերությունը  տնտեսական մրցակցության իրավունքի ոլորտում ցուցաբերում է հետևյալ իրավաբանական օգնությունը․

  • Տնտեսական մրցակցության ոլորտում  իրավաբանական խորհրդատվություն և  իրավաբանական համալիր աջակցություն
  • Ընկերությունների գործողությունների ուսումնասիրություն և  տնտեսական մրցակցության հնարավոր խախտումների հայտնաբերում, ռիսկերի գնահատում և հնարավոր լուծումների մշակում
  • Մրցակիցների գործողությունների հետազոտություն  տնտեսական մրցակցության ոլորտում տնտեսվարող սուբյեկտի իրավունքների հնարավոր խախտումները հայտնաբերելու համար
  • Միացումների և միաձուլումների ժամանակ առաջացող տնտեսական մրցակցության ոլորտի հարցերով համալիր իրավաբանական աջակցություն
  • Համակենտրոնացման  հայտարարագրման վերաբերյալ իրավաբանական աջակցություն․
  • Տնտեսական մրցակցության իրավունքի հետ կապված հարցերով ներկայացուցչություն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ինչպես նաև այլ վարչական մարմիններում
  • Անբարեխիղճ մրցակցության դեպքերի հետ կապված հարցերով  իրավաբանական աջակցություն
  • Դատական ներկայացուցչություն տնտեսական մրցակցության պաշտպանության  ոլորտի գործերով։