Մտավոր սեփականության իրավունք

Մեր ընկերությունը մտավոր սեփականության իրավունքի ոլորտում ցուցաբերում է հետևյալ իրավաբանական օգնությունը․

  • Ապրանքային նշանի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի պատրաստում, ներկայացում, գրանցման գործընթացի իրավական ուղեկցում, գրանցման գործընթացում լիազոր մարմնի գործողությունների, անգործության և որոշումների բողոքարկում, ապրանքային նշանի իրավական պահպանության հետ կապված  գործընթացներում համալիր իրավաբանական աջակցություն, այդ թվում, դատական ներկայացուցչություն
  • Հեղինակային իրավունքների իրավական պահպանության հետ կապված  գործընթացներում համալիր իրավաբանական աջակցություն, այդ թվում, դատական ներկայացուցչություն
  • Տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվության, արտադրության գաղտնիքների (նոու-հաու)՝  չբացահայտված տեղեկատվության  ոլորտում  ցուցաբերում  ենք համալիր իրավաբանական աջակցություն, մասնավորապես իրավաբանական խորհրդատվություն, չբացահայտված տեղեկատվության հետ կապված հարցերում համալիր իրավաբանական աջակցություն, չբացահայտված տեղեկատվության իրավունքի փոխանցման հետ կապված հարցերում իրավաբանական աջակցություն
  • Մտավոր սեփականության իրավունքի ոլորտում նաև իրավաբանական աջակցություն ենք ցուցաբերում  գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի, բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի (սելեկցիոն նվաճումների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների, ծագման տեղանվան, աշխարհագրական նշման, երաշխավորված ավանդական արտադրանքի իրավահարաբերությունների  ոլորտում
  • Դոմենային անվանումներում ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործման հետ կապված  հարցերում իրավաբանական աջակցություն 
  • Մտավոր սեփականության իրավունքների փոխանցման հետ կապված հացերում իրավաբանական աջակցություն, լիցենզիոն պայմանագրերի նախագծերի մշակում և կազմում, նման գործարքներում բանակցություններին մասնակցություն, լիցենզիոն պայմանագրերի հիման վրա կատարվող իրավունքների գրանցման հետ կապված հարցերում իրավաբանական աջակցություն
  • Մտավոր սեփականության իրավունքների խախտման հետ կապված գործընթացներում համալիր իրավաբանական պաշտպանություն դատարաններում, առևտրային և միջազգային արբիտրաժներում